Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 57 դոլարը
Տնտեսություն
10:14 23/10/2017
Աշխարհ

Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 57 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,48%-ով՝  կազմելով  52,09 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն  էլ  աճել են 0,24%-ով՝ հասնելով բարելի համար 57,89  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 57 դոլարը