Տրանսպորտը հենց այնպես չի թանկանա. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:25 24/10/2017
Հայաստան

Տրանսպորտը հենց այնպես չի թանկանա. «Իրավունք»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացմանը, նշել է, որ թանկացում հենց այնպես չի լինի, ամեն ինչ կախված է նրանից, թե տրանսպորտային ոլորտում ինչ բարեփոխումներ կլինեն։

«Այս պահին Հայաստանում է միջազգային փորձագետ, ով ոլորտում հետազոտություններ է իրականացում։ Թանկացումը կախված է այն հանգամանքից, թե տրանսպորտն ինչ երթուղիներ է ունենալու, քանի ժամ է աշխատելու, ինչ տրանսպորտային միջոց պետք է օգտագործվի և այլն»,-նշել է վերջինս։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Տրանսպորտը հենց այնպես չի թանկանա. «Իրավունք»