Մեդվեդև. Ռուսաստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի
Տնտեսություն
18:53 24/10/2017
Տարածաշրջան

Մեդվեդև. Ռուսաստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի

«Մենք կարծում ենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որոնք հետաքրքրված են Իրանով»,-հայտարարեց Հայստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մեդվեդևի հետ համատեղ ասուլիսում:

Վարչապետն ասաց, որ այդ առումով Հայաստանը բաց է համագործակցության համար, պատրաստ են նաև համատեղ ծրագրեր իրականացնել:

«Կարծում եմ, որ առաջիկայում ինտենսիվ ընթացքող բանակցությունները շուտով ավարտուն տեսք կունենան»,-ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արձագանքելով հայաստանցի լրագրողի հարցին, ասաց, որ Ռուսաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ:

«Մենք պատրաստ ենք մասնակցել դրան, այդ թվում այնտեղ ռուսական բիզնեսին հրավիրելու միջոցով: Մեր գործընկերներ այսօր առաջարկներ են ներկայացրել, մենք կմտածենք, թե ինչ ձևով պետք է դա իրականացնե, միգուցե ռուսական զարգացման ինստիտուտների միջոցով: Կարևոր է, որ այդ ամենը տա իր պտուղները»,-ասաց նա:

 

Placeholder
Մեդվեդև. Ռուսաստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի