BBC. Ադրբեջանի իշխանությունների կողմից փչած փուչիկը վաղ թե ուշ պայթելու է
Քաղաքական
16:06 23/10/2017
Տարածաշրջան

BBC. Ադրբեջանի իշխանությունների կողմից փչած փուչիկը վաղ թե ուշ պայթելու է

BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է տպագրել Ադրբեջանում տեղի ունեցող արտագաղթի ահռելի տեմպերի մասին ու հիմնական  պատճառ նշել է կաշառակերությունը, գործազրկությունը։

Հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի  ապրում Ադրբեջանի սահմաններից դուրս  և միայն 760 հազար ապրում է  Ռուսաստանում։

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական միգրացիայի մասին է վկայում, սակայն փորձագետներն այս թվերին թերահավատորեն են վերաբերվում և զգուշացնում  են որակյալ մասնագետների կորստի մասին։
Ըստ տնտեսագետ Տորգուլ Մաշալի՝ վիճակագրական տվյալները իրականության  հետ ոչ մի կապ չունեն։

Ադրբեջանը լքելու հիմնական պատճառներից նշվում է հեռանկարի  բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիան։
BBC-ի հետ զրույցում  դասախոս Լյուդմիլան, ով հիմա ապրում է Վարշավայում նշում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն պետության շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է ու ամեն ինչ վատ է ընթանալու ու դրա պատճառը կոռուպցիան է։

«Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չէր տա առաջ գնալ»,-նշել է վերջինս։

Ադրբեջանից արտագաղթելու մյուս պատճառը նշվում է անվտանգության բացակայությունը։ Ադրբեջանցի հոգեբան Ռուստամը մեկնել է Գերմանիա սեպտեմբերին։

«Առաջին անգամ երկիրը լքելու մասին իմ մոտ գաղափարը ծագեց, երբ Բինագադիում հրդեհ եղավ։ Այդ ժամանակ ես վերջնականապես որոշեցի, որ իմ ընտանիքը այստեղ անվտանգ չէ»,-հավելել է Ռուստամը։  Վերջինս մեկնել է Գերմանիա ու ամեն ինչ սկսել  զրոյից։

Փորձագետները ահազանգում են, որ վերջին տարիներին արտագաղթելու  կառուցվածքն էլ է փոխվել՝ ավելի շատ հեռանում են Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու համար՝ այսինքն ուղեղների արտահոսք է տեղի ունենում։

Placeholder
BBC. Ադրբեջանի իշխանությունների կողմից փչած փուչիկը վաղ թե ուշ պայթելու է