Շառլ և Աիդա Ազնավուրները  կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով
Մշակույթ
12:38 24/10/2017
Աշխարհ

Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով

Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշել է պարգևատրել  ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին  և նրա քրոջը՝ Աիդային: asbarez.com-ի հաղորդմամբ, նրանց կտրվի Ռաուլ Վոլլենբերգի մեդալ։

Ազնավուրների ընտանիքը այս հեղինակավոր մրցանակին արժանանում է մարդասիրական գործունեության  համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց:

Պարգևատրման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահի նստավայրում:  Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

Շառլ Ազնավուրին ուղեկցելու է որդին՝ Նիկոլասը: Նրանք նաև վերցնելու են Աիդայի մրցանակը, քանի որ չի կարող մասնակցել միջոցառմանը:

Placeholder
Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով