Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը
Քաղաքական
18:32 24/10/2017
Հայաստան

Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը

«Գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում: Ակնհայտ է, որ այստեղ դրա համար կան հզոր հիմքեր»,-ի պատասխան ռուսաստանցի լրագրողի հարցի՝ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա ասաց, որ իրենց երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք այլ  սննդամթերքներ ու պահածոներ, որոնք տարբերվում են որակով: Հատուկ տեղ է գրավում հայկական ծիրանը:

«Ես հենց նոր ի դեպ իմացա, իմ գործընկերն ասաց, որ ուշահաս ծիրան էլ կա, որի բերքահավաքը հենց այս պահին է»,պատմեց Ռուսաստանի կառավարության ղեկավարը:

Մեդվեդևի խոսքով, լավ պոտենցիալ կան մեծ հնարավորություններ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը զարգանալուն զուգահեռ առայժմ պահպանում է սահմանափակումները մի շարք երկրներից սննդամթերքի ներկրումների համար:

Ռուսաստանի վարչապետի խոսքով, դա էականորեն նպաստում է, որ գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվեն  հարաբերությունները ԵԱՏՄ անդամ գործընկեր երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ:
Մեդվեդևի խոսքով, առայժմ  համատեղ խոշոր, առաջադեմ ծրագրեր չունեն վերամշակման ոլորտում:

«Պետք է անպայման զբաղվել դրանով»,-ասաց Մեդվեդևը՝ ավելացնելով, որ քննարկում են գյւողտեխնիկա Հայաստան ներկրելու հարցերը:

Ռուսաստանի վարչապետն ասաց, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն այս ոլորտին վերաբերող հարցեր էլ են քննարկվել:

Placeholder
Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը