Գյումրիում ռուս զինծառայողը սպանել  է ծառայակցին ու ինքասպան եղել
Իրավունք
10:54 24/10/2017
Աշխարհ

Գյումրիում ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին ու ինքասպան եղել

Գյումրիի ռուսական բազայի պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորում է հասցրել ծառայակցին, ապա ինքնասպան եղել: 

Հարավային օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Ալագյազ զորավարժարանում հոկտեմբերի 23-ին:

«Վարժություններից հետո նա կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները, ինքնաձիգից կրակ արձակելով սպանել պայմանագրային զինծառայողի: Վախենալով պատասխանատվությունից, սպանել է նաև իրեն»,-գրել է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ դեպքի վայրում  աշխատում է Հարավային օկրուգի հանձնաժողովը:


 

Placeholder
Գյումրիում ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին ու ինքասպան եղել