Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերի արձակուրդները ռուսներից շատերը նախատեսում են անցկացնել Երևանում
Երևանը ԱՊՀ քաղաքների այն հնգյակում է, որտեղ ռուսաստանցիները ցանկանում են անցկացնել նոյեմբերի արձակուրդները: Նման տվյալներ է հրապարակել Tvil.ru-ն, որը զբաղվում է հյուրատների ամրագրմամբ:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է նոյեմբերի 3-7-ի համար հյուրանոցների, հյուրատների ու բնակարանների ամրագրումների հիման վրա: Նոյեմբերի 4-ին Ռուսաստանը նշում է Ազգային միասնության օրը, այդ պատճառով էլ երեք ոչ աշխատանքային օր ունեն:
Հնգյակն այսպիսի տեսք ունի՝ Երևան, Մինսկ, Աստանա, Թբիլիսի, Բաքու: Երևանում ռուս զբոսաշրջիկները նախատեսում են անցկացնել 3 օր, կեցության համար օրական ծախսել 2.6 հազար ռուբլի: