Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճանապարհային քարտեզները կնպաստեն պետությունների միջև հաղորդակցության զարգացմանը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նշեց, որ առանց թվային օրակարգի հնարավոր չէ խոսել տնտեսությունների մոդեռնիզացման և մրցակցության բարձրացման մասին:
Դրա համար, ըստ վարչապետի, այդ մասշտաբային խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընդունել այդ փոփոխությունները՝ առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու:
«Կարծում եմ՝ այստեղ բոլորիս դիրքորոշումներն իրար շատ մոտ են ու ընկալելի»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ուղղությունների հստակեցման ճանապարհային քարտեզի իրականացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը։
«Մեզ համար մյուս պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում արդիական են լոգիստիկ հաղորդակցության հարցերը: Կարծում ենք, որ ճանապարհային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը»,-նշեց ՀՀ վարչապետը։
Կարեն Կարապետյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում կազմակերպվելու է ԵԱՏՄ շաբաթ, որի շրջանակում Երևանում կհյուրընկալեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին: