Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ. Սամվել Ալեքսանյան
Քաղաքական
10:57 25/10/2017
Հայաստան

Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ. Սամվել Ալեքսանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ինքը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների արտահանմամբ, այդ պատճառով էլ մսի գինը թանկացել է: 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց. «Լսի, էդ օդից որ խոսում ես, որդից ես վեկալել, որ ես էդ ձև գործ եմ անըմ: Մամուլը ինչ գրում ա, ճիշտ ա՞ գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»։

Լրագրողները Ալեքսանյանից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք «Կրպակ» սուպերմարկետների ցանցը գնելու մտադրություն ունի:

«Աաաաա»,- ի պատասխան բացականչեց պատգամավորը և առանց պատասխանելու հեռացավ:

Placeholder
Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ. Սամվել Ալեքսանյան