ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար
Տնտեսություն
16:37 25/10/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.
• Հիփոթեք
• Ավտովարկ
• Ապառիկ
• Սպառողական վարկ «Ունիվերսալ» գույքային ապահովմամբ
• Սպառողական վարկ «Ունիվերսալ»առանց գույքային ապահովման

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.
- 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
-  400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:
Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում: 

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին: «Ամսվա հաջողակ» ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար