Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը
Սպորտ
18:58 25/10/2017
Հայաստան

Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը

2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, և հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ:

ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:

Placeholder
Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը