Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին Կիևում պայթյունի հետևանքով վիրավորվել է Գերագույն Ռադայի Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է նրա Ֆեյսբուքի էջում:
Երբ նա դուրս է եկել «Էսպրեսսո» հեռուստաընկերության շենքից, տեղի է ունեցել պայթյուն, պատգամավորը վիրավորվել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի բնակելի շենքի հարևանությամբ: Ականատեսների խոսքերով, պայթել է մոտոցիկլ կամ ինչ-որ պայթուցիկ սարք: Տուժել են անցորդները: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվել է ծանր:
RT-ը գրում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգ հոգի, այդ թվում պատգամավորը, տուժել: Ուկրաինայի ՆԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն:
Իգոր Մոսիյչուկը մեկնաբանել է տեղի ունեցածը. «Ուկրաինայում սա այս մակարդակի առաջին մահափորձն է պետական ծառայողի նկատմամբ»: Նրա կարծիքով, «պատվիրատուն նստած է Մոսկվայում, կատարողները՝ Կիևից են, բացառված չէ, որ գործակալները հայրենասիրական միջավայրից են»:
Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ պայթյունի կազմակերպիչները կարող են լինել նաև պատգամավորի քաղաքական ընդդիմախոսները, այլ ոչ թե ռուս հատուկ ծառայությունները: