Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
19:11 26/10/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,10%-ով՝  կազմելով  52,13 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08%-ով՝ հասնելով բարելի համար 58,36  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են