«Ելք»-ը  պարզաբանել է՝ որ արարքի համար է Միրզոյանը ՊՆ պատվոգիր ստացել. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:25 27/10/2017
Հայաստան

«Ելք»-ը պարզաբանել է՝ որ արարքի համար է Միրզոյանը ՊՆ պատվոգիր ստացել. «Առավոտ»

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը  անդրադարձել է այն հարցին, թե ՊՆ-ից  ստացած  ինչ պատվոգրի  մասին է երեկ ակնարկել նախարար  Վիգեն Սարգսյանը, երբ նկատի է ունեցել  դաշինքի պատգամավոր  Արարատ Միրզոյանին, որը չի ծառայել  և զբաղվել է  գիտությամբ։ 

Մարուքյանը պարզաբանել է, որ 2016թ. ապրիլյան ռազմական  գործողություններից հետո  «Ելք»-ը  դիմել է ՊՆ-ին և գնացել դիրքեր՝ կամավորական աշխատանքներ կատարելու։  «Տևական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, մեր կամավորներն ինժեներական աշխատանքներ են  կատարել՝ խրամատներ են փորել»,- նշել է նա։ ՊՆ-ն դրա համար  պատվոգիր է տվել։ Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը, որ մարդը գիտնական է, համ էլ խրամատ է փորել։  Քանի՞ հոգի է այստեղից  խրամատ փորել »,- հարցադրումներ է արել  Էդմոն Մարուքյանը:

Placeholder
«Ելք»-ը պարզաբանել է՝ որ արարքի համար է Միրզոյանը ՊՆ պատվոգիր ստացել. «Առավոտ»