Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա
Մշակույթ
09:47 27/10/2017
Հայաստան

Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա

Կինոօպերատորներն առաջինը եղան, որ Կինեմատոգրաֆիստների միությունում հայտարարեցին իրենց մասնագիտական կառույցի՝ կինոօպերատորների գիլդիայի ստեղծման մասին:

Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիլդիայի նախագահ է ընտրվել հայտնի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, նախագահի տեղակալներ՝ Մկրտիչ (Արգո) Բարոյանը և Արտյոմ Մելքումյանը:

Օրեր առաջ նախաձեռնող խումբը սկսել էր աշխատել կինոօպերատորների գիլդիայի ստեղծման, կանոնադրության հիմնական սկզբունքների մշակման ուղղությամբ: Նախօրեին վերջնական քննարկումներից հետո, ընդունելով գիլդիայի կանոնադրությունը, հայտարարել են  գիլդիայի ստեղծման մասին:

«Այն բաց է բոլոր կինոօպերատորների համար, որոնք կցանկանան իրենց մասնագիտական համայնքին իրավական մաս կազմելու, մասնագիտական շահերի պաշտպանության և բազմաթիվ այլ խնդիրների լուծման նպատակով անդամագրվել և դառնալ գիլդիայի անդամ»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել  ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Placeholder
Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա