ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:29 27/10/2017
Հայաստան

ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային. «Հրապարակ»

Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։ Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձևով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար. գրել է «Հրապարակ»-ը:

«Այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։ Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը և այլն»,-հավելել է թերթը։ 

Placeholder
ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային. «Հրապարակ»