«Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
12:21 27/10/2017
Աշխարհ

«Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:

«Լավագույնը դառնալու համար դու պետք է  ջանասիրաբար աշխատես, հավատաս ուժերիդ, լավացնես որակներդ: Պետք է անդադար աշխատել և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մխիթարյանը՝ երեխաներից մեկի հետ զրուցելիս։

Հանդիպման մասին տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանը՝ գրելով. «Ոգեշնչենք երեխաներին»։

Placeholder
«Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան