Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում
Մշակույթ
14:57 27/10/2017
Աշխարհ

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում՝ Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում, այսօր ձիթենու ծառ է նվիրվել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ հրեական ողջակիզման ժամանակ ընտանիքով հրեաներին փրկելու համար: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է  Շառլ Ազնավուրի և նրա քրոջը՝  Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշմամբ Ազնավուրները պարգևատրվել են  շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Նրանք հեղինակավոր մրցանակին արժանացել են մարդասիրական գործունեության  համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց: Աիդա Ազնավուրը ներկա չի եղել արարողությանը, նրա պարգևը վերցրել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:


 

Placeholder
Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում