Դավիթ Սահակյանց. Անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է
Մշակույթ
14:17 28/10/2017
Հայաստան

Դավիթ Սահակյանց. Անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է

«Երիտասարդ նկարիչների ծրագրերն իրականացնելու համար ֆինանսավորման խնդիր կա: Մեծ պոտենցիալ ունենալով հանդերձ՝ շատ ծրագրեր մնում են առանց իրականացվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Հենց գումար չլինելու պատճառով է, որ Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանովող ֆիլմը չի ներկայացվում հանդիսատեսի դատին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է:

Խոսելով  «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի աշխատանքների մասին՝ ասաց, որ պատրաստում են լիամետրաժ մուլտֆիլմեր, կարճամետրաժ ֆիլմերն ապագա չունեն:

Այս պահին աշխատում են Վարազդատ արքայի մասին պատմող ֆիլմի վրա, աշխատանքները մեկնարկել են երեք տարի առաջ, երկու տարի էլ կշարունակվեն:

«Ամբողջ աշխարհին ցանկանում ենք հիշեցնել օլիմպիական արքայի մասին»,-ասաց Սահակյանցը:

Նրա խոսքով, մուլտֆիլմերի պատրաստաման ընթացքը երկար է տևում, խուսափում են գովազդներից, հովանավորներ էլ դժվարությամբ են գտնում:

«Պարադոքսալ է, բայց մեզ մոտ անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է»,-ասաց նա:

Placeholder
Դավիթ Սահակյանց. Անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է