Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
Առողջություն
14:36 28/10/2017
Հայաստան

Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք

«Հայաստանում շատ ֆերմերներ ու գյուղատնտեսներ չգիտեն, թե ինչ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ) են օգտագործում»,-ասաց  սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը:

Նա բացատրում է, որ անտեղյակության հետևանքով գյուղատնտեսությունը սխալ են վարում, պետական մոտեցում էլ այս հարցին չկա:

«Պետք է մարդկանց զգուշացնեն, սովորեցնեն, որ եթե սա ցանես, ապա այս թույները պետք չէ օգտագործել: Պետք է պրոպագանդա իրականացնել, որ ֆերմերները հետաքրքրվեն, թե ինչ են օգտագործում և ինչի համար»,-ասաց Գ. Ավետիսյանը, նկատելով, որ շատ երկրներում ԳՁՕ պարունակող սննդամթերքի աճեցումն արգելված է, բայց նման օրգանիզմներ պարունակող սննդամթերքի վաճառքը՝ ոչ: Դա պայմանավորված է էկոլոգիական խնդրով:

Գ. Ավետիսյանը նշեց՝ մոտ մեկ ամիս առաջ Եվրասիական տնտսական հանձնաժողովի որոշում եղավ, որ ԵԱՏՄ տարածքում սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ-ի վերաբերյալ մակնշում:

Բանախոսը կասկած հայտնեց, որ դրա մասին տեղեկացված չէ լիազոր պետական մարմինը՝ ՍԱՊԾ-ն:

«ԳՁՕ-ն օրգանիզմի վրա վատ ազդեցություն չի թողնում, ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել»,-ասաց նա:

Թե ինչու՝  տեսանյութում:

Placeholder
Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք