Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը. Արցախի ԱԳՆ
Քաղաքական
16:47 28/10/2017
ԼՂՀ

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը. Արցախի ԱԳՆ

«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը»,- նշված է Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, որը տարածել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

«ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։

Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,- ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
 

Placeholder
Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը. Արցախի ԱԳՆ