Մեկնարկել են Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները
Սպորտ
18:20 28/10/2017
Հայաստան

Մեկնարկել են Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները

Հունաստանում նախօրեին տեղի է ունեցել Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև առաջին տուրի վիճակահանությունը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, համաձայն վիճակահանության՝ առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն է Շվեյցարիայի ընտրանին, իսկ կանայք ուժերը չափում են Հունաստանի երկրորդ թիմի հետ:

Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը: Կանանց թիմն ունի հետևյալ կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտրչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և Մարիա Գևորգյան:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: 

Placeholder
Մեկնարկել են Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները