Անկարայում շուրջ 50 օտարերկրացի է ձերբակալվել
Իրավունք
12:32 28/10/2017
Աշխարհ

Անկարայում շուրջ 50 օտարերկրացի է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության ուժերն Անկարայում ձերբակալել են 49 օտարերկրացու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով: ՏԱՍՍ-ը, հղում անելով Hürriyet-ին, գրում է, որ Անկարայի դատախազությունն  այլ պետությունների 55 քաղաքացու ձերբակալելու թույլտվություն է տվել: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում հատուկ գործողությունների ընթացքում արդեն ձերբակալել են 49 մարդու: Նրանք բոլորը կասկածվում են Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների հետ մարտական գործողություններին մասնակցելու մեջ: Նրանք հարցաքննվում են:

Բացի այդ, Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը նշել է, որ ձերբակալվածներից մի քանիսը պատրաստվում էին հարձակում իրականացնել մայրաքաղաքում հոկտեմբերի 29-ին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:

Placeholder
Անկարայում շուրջ 50 օտարերկրացի է ձերբակալվել