Նավթի համաշխարհային գներն անկանոն դինամիկա ունեն
Տնտեսություն
10:48 30/10/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն անկանոն դինամիկա ունեն

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,04%-ով՝  կազմելով  53,92 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,07%-ով՝ հասնելով բարելի համար 60,40 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն անկանոն դինամիկա ունեն