Վարչապետը կմեկնի Դավոս. ՀԺ
Օրվա մամուլ
09:18 31/10/2017
Հայաստան

Վարչապետը կմեկնի Դավոս. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարական  Դավոս քաղաքում  անցկացվող  Համաշխարհային 48-րդ  ամենամյա  տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը։

«Համաժողովին բարձր մակարդակով  մասնակցելու են  պատվիրակություններ ավելի քան 100 երկրից։  Ներկայումս հստակեցվում  է այցի աշխատանքային օրակարգը։ Նշենք, որ անցած տասը տարիներին  դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, որը այնտեղ հանդիպում է ունեցել  Իլհամ Ալիևի հետ (2009 թվականի հունվար)։ Այդ ժամանակ նրան ուղեկցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-հավելել է թերթը։

Placeholder
Վարչապետը կմեկնի Դավոս. ՀԺ