Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրածը ցանկացել է վրեժ լուծել զոքանչից. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:29 31/10/2017
Հայաստան

Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրածը ցանկացել է վրեժ լուծել զոքանչից. «Ժամանակ»

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխաների ու մանկապարտեզի աշխատակիցների պատանդ վերցրած Արգամ Հովակիմյանը, ըստ նրա ճանաչողների, զբաղվել է մանր ձեռներեցությամբ՝ Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան  ապրանքներ տանել վաճառելով։

«Ժամանակ»-ը գրել է, որ նրան հոգեկան հավասարակշռությունից հանել է կնոջից բաժանվելը, ինչպես նաև կնոջ հղիության արհեստական ընդհատումը։ Այս ամենի համար Արգամը մեղավոր է համարել զոքանչին, և միշտ խոսել է նրանից վրեժ լուծելու մասին։

Թերթը հավելել է, որ  Արգամի զոքանչն այդ մանկապարտեզի տնօրենն է:

Placeholder
Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրածը ցանկացել է վրեժ լուծել զոքանչից. «Ժամանակ»