Գերմանիայում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 19-ամյա սիրիացի
Իրավունք
12:46 31/10/2017
Աշխարհ

Գերմանիայում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 19-ամյա սիրիացի

Գերմանացի ոստիկանները ձերբակալել են Սիրիայի 19-ամյա քաղաքացու, ում կասկածում են Գերմանիայի տարածքում պայթուցիկների միջոցով ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Գերմանիայի դատախազության հաղորդագրության մեջ:

Դատախազության տվյալներով, 19-ամյա սիրիացի Յաման Ա.-ն ձերբակալվել է Շվերին քաղաքում հատուկ ուժայինների կողմից: Կասկածյալի տանը խուզարկել են:

Ունեցած տվյալների համաձայն, նա Գերմանիայի տարածքում պլանավորել է ահաբեկչություն իսլամիստական շարժառիթներով և  հստակ նախապատրաստվել է դրան:

Դեռևս տեղեկատվություն չկա այն մասին, թե կասկածյալը պատկանո՞ւմ է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն:
 

Placeholder
Գերմանիայում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 19-ամյա սիրիացի