Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների
Տարածաշրջան
14:14 31/10/2017
Հայաստան

Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների

Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:

Ըստ աղբյուրի տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է, որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա:  Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:

Հյուրատներում երկտողանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա:

 

Placeholder
Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների