Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրների պատճառով այցելել է «Աստղիկ» ԲԿ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:24 01/11/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրների պատճառով այցելել է «Աստղիկ» ԲԿ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրներ է ունեցել և անսպասելի այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ողջ հիվանդանոցում արագ մոբիլիզացիա են հայտարարել, հիվանդներին հեռացրել են համապատասխան կաբինետներից, որ Արգամիչի բուժզննությանը ոչինչ չխանգարի։

Թերթի աղբյուրը նշել է, որ ճնշման հետ կապված խնդիր է եղել։  «Բոլոր ցուցանիշները շատ լավ էին, ոչ մի գանգատ չուներ, ընդամենը արյուն է հանձնել»,-թերթի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրների պատճառով այցելել է «Աստղիկ» ԲԿ. «Հրապարակ»