Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
17:22 01/11/2017
Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման համաձայն՝ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՑԹԻ-ից կայքից տեղեկանում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում:

Գևորգ Վարդանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակն է Հայոց ցեղասպանության պատմություն, ցեղասպանության ժխտում, համեմատական ցեղասպանագիտություն, Օսմանահպատակ հույների պատմություն, Օսմանյան և Ռուսական կայսրությունների համեմատական պատմություն:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2017 թ.-ից ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դոկտորանտ է:

2011 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

2008 - 2011 թթ. ուսանել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, թեկնածուական ատենախոսության թեման`«Հունական բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.»:

2003 - 2008 թթ. ուսանել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության բաժնում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2014 - 2017 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար:

2012 - 2014 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ:

2010 - 2012 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars), ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրակազմի անդամ է: Եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը ստեղծող թիմի կազմում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում:


 

Placeholder
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար