Սերժ Սարգսյան. Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին կհայտարարի մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին
Քաղաքական
13:19 01/11/2017
Հայաստան

Սերժ Սարգսյան. Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին կհայտարարի մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին

Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին կհայտարարի մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում:

-Կարող ենք ասել, որ Հայաստանը մասնակցում է ներմուծման փոխարինման ռուսական  ծրագրին։  Ո՞ր ոլորտներ են հետաքրքիր արդյունաբերական համագործակցության զարգացման առումով։
-Միանշանակ։  Այստեղ մեծ հնարավորություններ կան։ Առաջին հերթին մենք զբաղված ենք արդյունաբերական համագործակցության հարցերով և կզարգացնենք գործիքաշինություն, ռադիոէլեկտրոնիկա, հաստոցաշինություն,  մեքենաշինություն, ճարտարագիտություն: Հարկ է հաշվի առնել, որ ամբողջ հայության 2/3-ը Հայաստանից դուրս է ապրում։ Նրանք լավ ինտեգրված են այն երկրների հասարակության մեջ, որտեղ նրանք ապրում են և հասնում են լավ արդյունքների, այդ թվում `արդյունաբերության ոլորտում: Նրանք հետաքրքրված են խոշոր շուկաներում: Մենք արդեն ստեղծել ենք մի շարք համատեղ ձեռնարկություններ: Եվ երբ ես խոսում եմ արդյունաբերական համագործակցության զարգացման մասին, նկատի ունեմ ժամանակակից մրցունակ արտադրությունը:

-Շատ հայեր ապրում են Իրանի պատմական տարածքում և հիմա շատ է խոսվում  Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի միջև եռակողմ տնտեսական համագործակցության մասին։  Հաշվի առնելով ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ինչպիսի՞ պոտենցիալի մասին է խոսքը։
- Մեղրիում՝ անմիջապես Իրանի հետ սահմանին, մենք ստեղծել ենք ազատ առևտրի գոտի  և, հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտին ևս գործում է այս կողմում, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ կան։ Մենք ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ բանակցությունները կտան իրենց արդյունավետ եզրակացությունը և մենք կստորագրենք համաձայնագիրը։ Այն կստորագրվի ամիսների ըթնացքում։

-Մարտին Մոսկվա կատարած ձեր այցելության ժամանակ հայտարարվեց հայ-ռուսական համատեղ ներմուծման հիմնադրամի ստեղծման մասին։  Ո՞ր փուլում է  գտնվում դրա ձևավորումը,  ո՞ր ոլորտներն եք Դուք համարում ավելի հեռանկարային այս հիմնադրամի կողմից ֆինանսավորում տրամադրելու հարցում։
-Այո համաձայնագիրը ստորագրվել է։  Նշեմ նաև, որ միևնույն ժամանակ, սակայն մի փոքր ուշացումով մենք Հայաստանում ստեղծեցին երկու հիմնադրամ՝  Համահայկական ներդրումային հիմնադրամ, երկրորդը՝ Հայաստանի ներդրումային ակումբ։ Նոյեմբերի 13-ին այս հիմնադրամը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագրի սկսելու մասին (մեկ մլրդ դոլարի մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են  հիմնականում Հայաստանի էներգետիկ ոլորտում, որն իր հերթին ներառում է Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացում,  նոր հիդրոէլեկտրակայանի կառուցում և Schneider Electric հայտնի ընկերության հետ էներգետիկների համար արտադրանքի կազմակերպում։ Եվ ես կարծում եմ, որ այս ապրանքը իր սպառողին կգտնի նաև ռուսական շուկայում։

-Եթե խոսենք ներդրումային ակումբի մասին, ստացվում է, որ ռուսական ընկերությունները ևս պետք է իրականացնեն Հայաստանի էլեկտրական ցանցերի  կարողությունների արդիականացում: Կարո՞ղ եք նշել այդ դերակատարներին:
-Առայժմ ոչ, այդ տեղեկատվությունը հասանելի կդառնա նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հիմնադրամին, ապա մենք շարունակում ենք աշխատանքները: Վերջերս դրա ղեկավարները եղել են Հայաստանում: Ներդրումային ոլորտները լինելու են տեղեկատվական տեխնոլոգիաները, էներգետիկան և բարձր տեխնոլոգիական արտադրանքը:

-Այսինքն, կարո՞ղ ենք ասել որ այժմ աշխատանք է տարվում ճանապարհային քարտեզի կազմման ուղղությամբ:
-Այո, այժմ կողմերը աշխատում են այդ ուղղությամբ:

-Ե՞րբ սպասենք առաջին նախագծերի ներկայացմանը:
-Գիտեք, նման դեպքերում նպատակահարմար չէ սահմանել արհեստական ժամկետներ: Կողմերը պետք է ընտրեն հեռանկարային նախագծեր, իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

Placeholder
Սերժ Սարգսյան. Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին կհայտարարի մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին