Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
Սպորտ
16:21 01/11/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): Երկրորդ հորիզոնականում  շարունակում է ընթանալ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (2801), իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակում է լավագույն եռյակը  (2799).

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2667) գտնվում է 76-րդ հորիզոնականում,  Վլադիմիր Հակոբյանը   (2667)` 77-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2655)` 97-րդ:


Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2837
2. Լևոն Արոնյան – 2801
3.  Ֆաբիանո Կարուանա- 2799
4. Շահրիյար Մամեդյարով– 2799
5.   Մաքսիմ Վաշիե-Լագրավ  – 2796
6.  Ուեսլի Սո – 2788
7.   Վլադիմիր Կրամնիկ – 2787
8. Վիշվանաթան Անանդ- 2782
9.  Ալեոքսանդր Գրիշչուկ– 2782
10.  Հիկարու Նակամուրա- 2780

Placeholder
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում