Նյու-Յորքում ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել
Իրավունք
09:54 01/11/2017
Աշխարհ

Նյու-Յորքում ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել

Նյու-Յորքում՝ Մանհեթենում, նախօրեին բեռնատար մեքենան անցել է հեծանիվների համար նախատեսված մի քանի ճանապարհներով՝ հարվածելով  հեծանվորդներին,  իսկ այնուհետև բախվել դպրոցական ավտոբուսին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ոստիկանները վիրավորել են վարորդին:

Վերջին տվյալների համաձայն, զոհվել է ութ մարդ, այդ թվում Արգենտինայի հինգ քաղաքացի, ավելի քան տասը մարդ վիրավորվել է: Նյու-Յորքի քաղաքապետ Բիլլ Դե Բլազիոն տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հարձակվողին անվանել է խելագար:

CBS News-ի հաղորդմամբ, կասկածյալ Սաֆուլո Սաիպովն աշխատել է Uber-ում վարորդ: ԶԼՄ-ների տվյալներով, 29-ամյա Սաիպովը ծնունդով Ուզբեկստանից է, ով ԱՄՆ է տեղափոխվել 2010-ին: NBC հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ կասկածյալը մեքենանայում գրություն է թողել այն մասին, որ հարձակումն իրականացնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:


 

Placeholder
Նյու-Յորքում ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել