Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ
Տնտեսություն
11:42 01/11/2017
Հայաստան

Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ

Հայաստանը պատրաստ է ոչ միայն մրցակցել, այլև հետ մղել ռուսական շուկա այժմյան լոլիկ մատակարարողներին: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում: 

«Իհարկե: Երբ խնդիրներ են առաջանում որևէ մատակարարի համար, դրանք հաճախ հնարավորություն են ընձեռում մյուսներին: Հենց այդ հնարավորությունից էլ մենք օգտվել ենք նախորդ տարի: Ռուսաստանում ևս այդ ոլորտը զարգանում է, սակայն շուկայի ծավալները այնքան մեծ են, որ նոր խաղացողների ի հայտ գալը  ոչ ոքի չի խանգարում: Այն միայն օգուտ կբերի»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ի զորու է ճնշել  լոլիկի ռուսական շուկայում հայտնի արտադրողներին:

Գործակալության փոխանցմամբ՝  բանջարեղեն և միրգ արտադրող հայկական խոշորագույն «Սպայկա» ընկերության  լոլիկի արտահանումը դեպի ռուսական շուկա 2016-2017թթ-ին աճել է հասնելով  տարեկան 30 հազար տոննայի:

Հիշեցնենք,  Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից էմբարգո էր հայտարարել մի շարք  թուրքական ապրանքների նկատմամբ: Թուրքական լոլիկի մատակարարման արգելքը շարունակվել է 1 տարի 10 ամիս: Միայն օրեր առաջ ռուսական կողմը թույլատրել է  նոյեմբերի 1-ից թուրքական երեք ընկերությունների ներմուծել լոլիկ:

Placeholder
Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ