Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
10:25 01/11/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,44%-ով՝  կազմելով  54,62  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,06%-ով՝ հասնելով բարելի համար 61,10  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են