Բնապահապանության նախարարությանը 2018-ի բյուջեի նախագծով տրամադրվող գումարը կավելանա
Տնտեսություն
15:35 02/11/2017
Հայաստան

Բնապահապանության նախարարությանը 2018-ի բյուջեի նախագծով տրամադրվող գումարը կավելանա

«2018-ին ՀՀ բնապահապանության նախարարության պետական բյուջեն կավելանա 750 մլն դրամով և նախարարությունը կիրականացնի 18 ծրագիր»,- այսօր Ազգային ժողովում  «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Բնապահպանության նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 4,9 մլրդ դրամ։

«Ավելացումը հիմնականում պայմանավորված է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրվող Կոկվասի պահպանվող տարածքների աջակցության ծրագրի 2017 թվականի չօգտագործված 535 մլն 360 հազար դրամի 2018 թվականի բյուջե տեղափոխմամբ»,- ասաց Մինասյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ ծրագրերից 11-ն ուղղված են նախարարության ենթակայության տակ գործող 10 ՊՈԱԿ-ների պահպանմանը, 2 ծրագիր էլ վերաբերում է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանը և կենսապաշարների հաշվառման ծառայությունների իրականացմանը։

Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նախարարից հետաքրքրվեց, թե որևէ մեկը պատասխանատվություն կրելու՞ է երաշտի հետ կապված Ախուրյանի ջրամբարում կենդանական աշխարհի վերացման համար։

«Ջրօգտագործման թույլատրման իրավունքը բացակայում է: Այս տարվա գործողությունների հետ կապված հարուցված են նաև քրեական գործեր, հատկապես ձկնային պաշարների մասով: Պետք է ծրագրեր մշակելով համակարգն այնպիսին դարձնենք, որ անգամ այդպիսի վտանգի դեպքում հնարավոր լինի վերահսկել», - նշեց նախարարը։

Placeholder
Բնապահապանության նախարարությանը 2018-ի բյուջեի նախագծով տրամադրվող գումարը կավելանա