Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հնարավոր չէ կանխատեսել բնակլիմակայական պայմանները լավ կլինեն, թե ոչ, բայց նախատեսվում է, որ նախարարության մշակած ծրագրերը բավարար կլինեն տնտեսության մեջ ակտիվություն բերելու համար»,- այս մասին այսօր «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցությունից Վարդևան Գրիգորյանի հարցին, թե ոլորտում նախատեսված 4 տոկոս աճն ինչի՞ հաշվին է լինելու:
Նախարարի խոսքով՝ այս տարին բարենպաստ չի եղել գյուղատնտեսության համար, և երաշտի ու ցրտահարության պատճառով բերքի կորուստ է եղել։
Պատգամավորի հաջորդ հարցին, թե մյուս տարի հակակարկտային ցանցերի համար 700 մլն դրամի սուբսիդավորում է տրվելու, ի՞նչ մեխանիզմով է դա տրվելու և տնտեսվարողը որքա՞ն կստանա, գյուղնախարարը պատասխանեց. «Այստեղ պարզ համակարգ է գործելու, նախարարոթյունը պայմանավորվելու է տնտեսությունների հետ և մինչև 12 տոկոս սուբսիդավորելու, իսկ վարկերը տրամադրվելու են 7 տարի ժամկետով, 2 տոկոսով»։