Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա 8 ամիսներին ՀՀ կառավարության խոստացած շուրջ 850 մլն դոլար ներդրումների 45 տոկոսը կատարվել է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսպիսով, ըստ վարչապետի, կանխատեսված 830 մլն ներդրումներից 8 ամիսներին կատարվել է 376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները:
«Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք հայտարարել ենք, մինչև տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև ասաց, որ օտարերկյա ներդրումներ ներգրավելու համար պետք է կառավարությունը ստեղծի միջավայր, ակտիվացնի ներքին ներդրողին. «Կարծում եմ, որ այս տարի մենք որոշակիորեն ֆոնը փոխել ենք»:
Պատասխանելով, հարցին, թե ի՞նչ նոր 1 մլրդ ներդրումների հնարավորության մասին էր խոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը նշեց ասաց, որ խոսքը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի մասին է: «Ներդրողների ակումբը երբ ստեղծեցինք՝ բոլորը երրորդ օրը հարցնում էին, թե ուր են ներդրողները: Իրենք մոտ ժամանակներս հստակ կհայտարարեն ներդրումների մասին, առաջիկա 10-12 օրվա ընթացքում»,-նշեց նա: