Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան
Քաղաքական
13:47 02/11/2017
Տարածաշրջան

Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան

Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է: Ի տարբերություն այդ երկրի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անկասկած, ավելի մեծ նշանակություն են տալիս երկաթուղու շահագործմանը: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` միաժամանակ չհամաձայնելով այն տեսակետի հետ, որ նախագիծը մեկուսացնում է Հայաստանը:

Նրա համոզմամբ, Հայաստանին ավելի շատ մեկուսացնում է ԵԱՏՄ-ն՝ իր պարտադրող նորմերով:
Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, երկաթուղով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները մեր երկրում աննշան տոկոս են կազմում: Սա այն դեպքում, երբ զարգացող բոլոր երկրներում երկաթուղին համարվում է ամենահուսալի տրանսպորտային միջոցներից մեկը:

«Ես չեմ հավատում, որ Հայաստանում որևէ ուսանող էլեկտրագնացքով գալիս է Երևան: Ինչն է Հայաստանին այսօր սահմանափակում ամբողջ ծավալով օգտվել «Հարավկովկասյան երկաթուղու» ընձեռած հնարավորություններից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, ապա այն ոչ  խանգարելու է, ոչ օգնելու Հայաստանին»,- ամփոփեց բանախոսը:

Placeholder
Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան