Ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա
Քաղաքական
12:52 31/10/2017
Աշխարհ

Ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա

Forbes ամսագիրը տպագրել է Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի անդամ Մովսես Տեր-Օգանեսյանի և Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Սուրեն Սարգսյանի հոդվածը։ 

Հոդվածում անդրադարձ է  կատարվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի ընդունմանը, որը սահմանափակում էր Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, քանի դեռ նա շարունակում է թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ ու գրել, որ ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա։

«ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, սակայն, սառեցրեց Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և թույլատրեց, որ Ադրբեջանն ԱՄՆ-ից 20 միլիոն դոլար օգնություն ստանա։ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ շփման գծի երկայնքով բռնության ամենամեծ բռնկումը: Նման հարձակումներ սկսելով, Ադրբեջանը ոտնահարեց 907-րդ բանաձևի կողմից սահմանված նախապայմանները։  Տեքստում չէր նշվում, որ ագրեսիան չի կարող ուղղվել ԼՂՀ-ի  դեմ, իսկ տեքստի բնօրինակում ամենակարևոր կետն այն էր, որ պետք է ապահովել  ռազմական գործողությունների դադարեցումը: Նման կետի բացակայությունը քաջալերեց Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական ղեկավարությունը ու նրանք փորձեցին այս  ամենից չոր դուրս գալ։ ժամանակի հարց է, թե երբ Ադրբեջանը նորից նման արկածախնդրության կդիմի, քանի որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանի վերաբերյալ Laissez-faire (չմիջամտելու) սկզբունք է որդեգրել»,-նշված է  հոդվածում։

Հոդվածագիրները ընդգծում են այն փաստը, որ ԱՄՆ բանակի կողմից  վերապատրաստված Ադրբեջանի սպաներն էին՝ գնդապետ Վուգար Յուսիֆով, ով վերապատրաստվել է 2007 թ. Արիզոնա նահանգում գտնվող ԱՄՆ բանակի հետախուզության կենտրոնում, գեներալ-լեյտենանտ Մուրադ Միրզաևը մասնակցել է Սան Անտոնիոյում գտնվող պաշտպանական ինստիտուտի դասընթացներին, ովքեր 2016թ. ապրիլին  հայկական Թալիշ գյուղում սպանությունների և գյուղի վրա հարձակվելու վերաբերյալ հրամաններ տվեցին։ 

«Այս խախտումներն ավելի ակնառու են դարձնում սարսափելի հանցագործությունները (գլխատումներ և երեք տարեց քաղաքացիական անձանց սպանություն ու խոշտանգում), որոնք վերագրվում են այս մարդկանց ղեկավարած խմբերին: Այս սարսափելի հանցագործությունները ստիպեցին  կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին  կոչ անել հետաքննել Ադրբեջանին սպառազինելու հարցում «Լիհիի օրենքի» խախտումը։ Որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից  լայնամասշտաբ  ռազմական արկածախնդրության նոր փորձի ականատես չլինի,  ինչպես դա եղավ 2016 թ. ապրիլին, ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը արդեն իսկ հարուստ ագրեսորին օգնությունը տրամադրելու հարցում, որն, ի դեպ, խախտում է ԱՄՆ օրենքը»,-նշված է հոդվածում։

Placeholder
Ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա