Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող  ամերիկյան ընկերությունից
Տնտեսություն
12:40 03/11/2017
Հայաստան

Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից

Աշխարահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է անում հեռու մնալ  ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից:

«Կան ապացույցներ, որ այդ ընկերության թունաքիմիկատները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց պատրաստած  գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները գուժում են օրգանիկ սննդի վերջի մասին: Դրանք վտանգավոր են ու ահավոր հոտ ունեն: Իրենց գործունեության համար իրենք ԱՄՆ-ում և Եվրոպայում համարվում են որպես չարիքի ընկերություն: Պտուղներն անխուսափելիրոն գենետիկ մոդիֆիկացման կենթարկվեն: Երբ Հայաստան եմ գալիս, խնձոր եմ ուտում, այն մաքուր է, իրական, փխրուն: Այն հազարավոր տարիների գյուղատնտեսության ու մշակման արդյունք է: Խնդրում եմ, թողեք այդպես էլ մնա: «Մոնսանտո» ընկերության «շնորհիվ»  ես նման խնձոր ԱՄՆ-ում գտնել չեմ կարող: Խնդրում եմ տարածել այս գրառումը: Շնորհակալություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  և Էյչ-Էս-Բի-Սի Բանկը կազմակերպել էին գործարար համաժողով, որի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:

Ինչպես հայտնել էին դեսպանատնից, «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները:


 

Placeholder
Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից