Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել
Քաղաքական
09:52 03/11/2017
Աշխարհ

Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել

Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Կարմեն Լամելան Բելգիայում գտնվող Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և ժեներալիտետի նախկին որոշ խորհրդականների ձերբակալելու հրաման է արձակել: Այս մասին գրում է «Լենտա»ռու»-ն:

Բացի այդ՝ որոշում է կայացվել պահպանության տակ վերցնել ութ նախկին խորհրդականների: Նրանց բոլորին ապստամբության փորձի և ֆինանսական խախտումների մեղադրանքներ են ներկայացվել: Տեղեկությունների համաձայն՝ բոլոր ձերբակալվածները հրաժարվել են պատասխանել դատավորի հարցերին:

50 հազար եվրո գրավի դիմաց ազատության մեջ կարող է գտնվել միայն ձեռնարկատիրության հարցերով խորհրդական Սանտի Վիլան: Նա պաշտոնից հեռացել էր ինքնավարության  անկախության հռչակումից մեկ օր առաջ:

Placeholder
Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել