Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով երկու բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:32 04/11/2017
Հայաստան

Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով երկու բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը` 100 հազար դոլարով,  մյուսը` 200 հազար դոլարով: Դրանք նա ձևակերպել է որպես նվիրատվություն: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Թերթը պարզել է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը` 6600 եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո:

«Ավակյանի տիկինը` Էլինա Սահակյանը, անցած տարի ևս գնումներ է արել. նա 32 հազար դոլարով գնել է  «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 123 հազար դրամ: Փաստորեն,  ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը,  երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման ու միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»:

 

Placeholder
Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով երկու բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»