Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալը նվազել է
Տնտեսություն
17:15 04/11/2017
Հայաստան

Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 70 525.1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30.8%-ով:

Ինչ վերաբերում է բնական հյութերին, ապա այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում  բնական հյութերի արտադրությունը նվազել է 4.7 տոկոսով և կազմել 8 554.4 հազար լիտր:

Placeholder
Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալը նվազել է