Մեքսիկայում  հայտնաբերվել է վերջին 15 տարվա ընթացքում ամենախոշոր նավթահանքը
Տնտեսություն
19:07 04/11/2017
Աշխարհ

Մեքսիկայում հայտնաբերվել է վերջին 15 տարվա ընթացքում ամենախոշոր նավթահանքը

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ նավթագազային Pemex ընկերությունը  Վերակրուս նահանգում հայտնաբերել է ամենախոշոր նավթային հանքը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով El Pais-ին:

«Շուտով սկսվելու է նավթի արդյունահանումը, հույս ունենք, որ այն հնարավոր կլինի արդյունահանել հնարավորինս ցածր ինքնարժեքով : Նավթահանքի պաշարների սկզբնական ծավալը գնահատվում է շուրջ 1.5 միլիարդ բարել նավթ»,- ասել է նա:

Մեքսիկայի նախագահը նաև հավելել է, որ նավթահանքը գտնվում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների կողքին, որը թույլ է տալիս նվազեցնել ծախսերը:

Placeholder