Հայաստանում գորգերի արտադրությունը շարունակում է նվազել
Տնտեսություն
10:07 04/11/2017
Հայաստան

Հայաստանում գորգերի արտադրությունը շարունակում է նվազել

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 13.2 տոկոսով:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել են 15.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 13.8 տոննա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում  15.7%-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 13 020.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ին՝  10 980.5 հազար զույգ:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա ինն ամիսներին  Հայաստանում արտադրվել է 3 121.4 հազար հատ տրիկոտաժեղեն,  իսկ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 2 466.0   հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 26.6 %-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  2.1 անգամ ավելացել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում  արտադրվել է 3.5 տոննա բամբակյա գործվածք, իսկ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին՝  1.7 տոննա:

Placeholder
Հայաստանում գորգերի արտադրությունը շարունակում է նվազել