Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը
Տնտեսություն
20:30 03/11/2017
Հայաստան

Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող լվացող, մաքրող և օսլայող միջոցների ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 94 տոկոսով և կազմել 2 940.1  տոննա:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա ինն ամիսներին մեր երկրում արտադրվել են 1 515.3  տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ:

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրում 95.7 տոկոսվ էլ ավելացել է օճառի արտադրության ծավալը և հասել 283.8 տոննայի:

Placeholder
Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը