Հայաստանում գինու արտադրությունն աճում է, օղունը՝ նվազում
Տնտեսություն
16:30 04/11/2017
Հայաստան

Հայաստանում գինու արտադրությունն աճում է, օղունը՝ նվազում

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի  հունվար-սեպտեմբերին  Հայաստանում արտադրվել է 5 872.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.7 տոկոսով:  Նշենք, որ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 4 295.9 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 11.4%-ով` կազմելով 357.5  հազար լիտր:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-սեպտեմբերին ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել է  17 766.8 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի  համեմատ աճելով 10.9 %-ով:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-սեպտեմբերին արտադրվել է  4 082.2 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.2%-ով:

Նշված ժամանակահատվածում  19 տոկոսով  նվազել են նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 083.0 հազար լիտր վիսկի, ապա  2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 876.7  հազար:

 

Placeholder
Հայաստանում գինու արտադրությունն աճում է, օղունը՝ նվազում