Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
18:24 06/11/2017
Հայաստան

Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 204.4 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.6 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Հունվար-սեպտեմբերին 0.8%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 120.7 հազար տոննա: Այս տարվա ինն ամիսներին 18.8%-ով ավելացել են միայն հրուշակեղենի արտադրության ծավալները՝   կազմելով 13 078.7  տոննա:

Նշենք նաև, որ ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ Հայաստանում  1 կգ բարձր տեսակի հացի մանրածախ միջին գինը կազմում է 439.6 դրամ, լավաշինը՝ 740.5 դրամ: Մեկ կգ ալյուրի մանրածախ միջին գինն էլ կազմում է 394.8 դրամ:
 

Placeholder
Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել